![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/1-19.jpg)
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը դեկտեմբերի 24-ին անցկացրել է ուսումնական պարապմունք:
Պարապմունքի շրջանակում իրականացվել է նաև ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:
Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը, կատարելագործվել զինծառայողների գործնական ունակություններն ու հմտությունները։