ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Մանուկյանը Երեւանում է. ում ճանապարհն են փակել սյունեցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ն այս պահին Սյունիքի մարզում է, ու այնտեղ սյունեցիները փակել են շարժման կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ճանապարհը: Սակայն Armlur.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շարժումը որեւէ այց չի կատարել Սյունիք, իսկ Վազգեն Մանուկյանն էլ այս պահին Երեւանում է գտնվում: «Ես այս պահին Արցախում եմ, բայց պարոն Մանուկյանի հետ քիչ առաջ եմ խոսել, Մանուկյանը Երեւանում է, իր աշխատանքին»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Վազգեն Մանուկյանի մամուլի խոսնակ Անի Գասպարյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ու Վազգեն Մանուկյանն այս պահին Երեւանում է, իր աշխատանքի վայրում:

Ի դեպ, նշենք, որ այս պահին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ են Սյունիքի մարզում, ու այն ճանապարհը, որը փակել են ԲՀԿ-ականներն են փորձում բանակցությունների միջոցով բացել:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս