ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, բնակչության 33 տոկոսը կընտրի իշխող «Իմ քայլը» խմբակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2 տոկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկի։

Իսկ ահա ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռեր»-ի ու Հայրենքի փրկության շարժման օգտին կքվեարկի շուրջ 1 տոկոսը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի օգտին մեկ տոկոսից քիչ մարդ կքվեարկի։ Մասնավորապես, այսպիսի արդյունքներ է կանխատեսում  Միջազգային հանրապետական ինստիտուտը, որը այս թեմայով սոցհարցում է իրականացրել: Հարցվածների զգալի մասը՝ 42 տոկոսը, ասել է, որ չի ուզում քվեարկել ոչ մի ուժի օգտին։

Նկատենք, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» ստացել էր ընտրողների 70 տոկոսից ավելին, ԼՀԿ-ն՝ 6,37 , իսկ ԲՀԿ-ն՝ 8,26 տոկոս։ Միեւնույն ժամանակ երեկ իշխող Իմ քայլը խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Ընտրական օրենսգիրքը, որով առաջարկում է փոփոխություն կատարել անցողիկ շեմերում: Ըստ այդմ, կուսակցությունների համար անցողիկ կհամարվի 4 տոկոսը՝ այժմ առկա 5 տոկոսի փոխարեն, իսկ դաշինքների դեպքում անցողիկ շեմը կախված է դաշինքում ընդգրկված ուժերի քանակից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս