Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը ժամանել է Երևան ՝ ներկայացնելու Լիբանանի նախագահ Միշել Աունին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: Այս մասին հայտնում է լիբանանյան NNA-ն:
Նախարար Օհանյանին ուղեկցում է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Օհանյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը:
Քննարկվել են սպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ շեշտադրելով սպորտային գործունեության կարևորությունը և դրա նշանակալի դերը երիտասարդների կյանքում: