Մինչև Ազգային ժողովում «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները քվորում էին ապահովում վարչապետի չընտրության համար, հրապարկվեց գերության մեջ հայտնված և խոշտանգվելով սպանված հայ քաղաքացիների անունները։
Գերիների վերադարձի հարցով զբաղվող թերևս միակ պաշտոնյան, ով ԱԺ անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ համարձակվել էր բարձրաձայնել ճշմարտությունն առ այն, որ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս գերիների վերադարձի հարցում, վայրկյան հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Անկախ պաշտոնանկության հանգամանքից, մեզ հասած տեղեկություններով, Բորիս Ավագյանը, ով համարվում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցի բանակցություններով, առանց պետական որևէ աջակցության։
Թեև իշխանությունները մտքերի ծայրով անգամ չանցկացրին, որ անգամ ձևական առումով այսօր անդրադառնան գերիների վերադարձի հարցին, այնուամենայնիվ վերջիններիս վերադարձի հարցով ակտիվ բանակցությունները շարունակվում են պետական պաշտոնյաներից անկախ։