ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու դեպքում Եվրոպա մուտքը կփակվի՞. ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքացիների մոտ պատվաստանյութերի շուրջ նոր մտահոգություններ են ի հայտ եկել. «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք երկմտում են, թե որ պատվաստանյութով պատվաստվեն: Բանն այն է, որ այս ընթացքում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու դեպքում իրենց առաջ կփակվի դեպի Եվրոպա մուտքը: Այսինքն՝ հնարավոր է՝ սահմանն անցնելու համար անհրաժեշտ հավաստագիր չստանան: Հայտնի է, որ մի շարք երկրներում շատ պատվաստանյութեր կան, բայց այս պահին հստակ չէ, թե որ պատվաստանյութով ԵՄ վկայագիր ստանալու իրավունք կտրվի քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ ոչ մի երկիր դեռ պահանջ չի դրել, թե կոնկրետ որ պատվաստանյութով պատվաստված անձանց մուտքը թույլ չի տա: Այսինքն՝ կոնկրետ պատվաստանյութ երկրները դեռ չեն տարբերակում, բայց արդեն կան երկրներ, որոնք մուտքի թույլտվություն տալիս են միայն պատվաստված անձանց: Բայց, ըստ լրատվամիջոցների, Եվրոպական միության երկրներից Sputnik V-ն ճանաչվել է Հունգարիայում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն էլ ասել է, որ եվրոպական եւ ֆրանսիական պատկան մարմինների կողմից գրանցվելու դեպքում Sputnik V-ն կկիրառվի Ֆրանսիայում»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս