Հնդկաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 414188 նոր դեպք: Սա համաշխարհային նոր հակառեկորդ է: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ օրս վարակվել է 21 491 598 քաղաքացի, հայտնում է Worldometers- ը:
Երկրում COVID-ի դեպքերի թիվը շեշտակի աճում է մարտի 1-ից։
Ավելացել է նաև մահացության ցուցանիշը: Մեկ օրվա ընթացքում վիրուսը խլել է 3915 մարդու կյանք: Նախօրեին գրանցվել է 3780 մահ: Համաճարակի մեկնարկից ի վեր երկրում մահացել է ընդհանուր առմամբ 234,083 մարդ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղծառայողները հեռանում են Հնդկաստանից՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրամիությունը բաշխել է COVID պատվաստանյութերի 400 միլիոն դոզա:
«Եվրոպական մայրցամաքը դարձել է դեղատուն՝ աշխարհի բոլոր երկրների համար»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: