Վիճաբանության ընթացքում կիրառվել են մահակներ, երկաթյա ձողեր. 18 անձ մեղադրվում է խուլիգանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։ Ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ծանր, իսկ մի քանիսին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարևան գյուղի մի քանի այլ բնակիչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ միջադեպի 18 մասնակցի մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս