Լիլիթ Մակունցի ագրեմանը ստացվել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։

Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների եւ դեսպանության հավակնորդների հետ, եւ այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։

Առաջիկայում նրա նման եւս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաեւ խոստացել է այլեւս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։ Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս