Քիչ առաջ Սյունիքի մարզում ավարտվել են ադրբեջանական կողմի հետ բանակցությունները: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցԳորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ նշելով, թե այլ մանրամասներ այս պահին չի կարող փոխանցել:
Նշենք, որ բանակցությունները կայացել են ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ: Այս պահի դրությամբ սակայն դիրքերում փոփոխություններ չեն եղել, սակայն նախնական տեղեկություններով որոշում է կայացվել, որ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Հավելենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: