Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր Շառլ Ազնավուրի կիսանդրին է բացվել՝ 6-րդ թաղամասում՝ Սեն Ժերմեն դե Պրեսի հարևանությամբ, որտեղ անցել է աշխարհահռչակ շանսոնյեի մանկությունը։

Կիսանդրու բացման արարողությանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետը, շանսոնյեի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդան, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, պաշտոնյաներ, նրա արվեստի երկրպագուներ։ Հիշեցնենք՝ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։

Այսօր նա կդառնար 97 տարեկան։




Լրահոս