Այսօր՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները:
Այս մասին հայտնում է ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: Այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: