ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսի կրակոցների գործով վկային հրավիրել են ՀՔԾ. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի կրակոցների գործով վկաներից մեկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ հրավիրելը պայմանավորված է նրան ծեծի ենթարկելու հետ:

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Պիվազյանը հայտնել էր, որ Գորիսի կրակոցների գործով Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է կատարել 69 տարեկան թոշակառուի հետ, որը ըստ տեղեկությունների, նախկին մարզպետ Խաչատրյանի բարեկամներից մեկն է։

Դա արվել է այն նպատակով, որ նա ստորագրի 2021թ. հուլիսի 15-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը: Նշենք, որ հուլիսի 15-ին կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր եւ նրան տեղափոխել էին Երեւան:

Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Ի դեպ կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է 9 օր եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենը ակտիվ կերպով կալանքի են տանում համայնքի ղեկավարներին: Սա էլ դեռ ամենը չէ․ իրավապահները կրակոցների գործով փնտրում են գործող մարզպետի որդուն, որ կալանավորեն, իսկ բաժիններում ծեծում ու խոշտանգում են նախկին մարզպետի հարազատներին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս