ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժ է զգացվել Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Օգոստոսի 15-ին էլ ԱԻՆ-ը հայտնեց, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Բավրայի գյուղապետ Պավլիկ Սումբուլյանի հետ:
Ս. Հ.