ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ կառավարություն ներխուժած անձանից մեկը կմահանա կալանավայրում. փաստաբանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ ահա ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ:
Այսպիսով մեղադրյալի աթոռին է հայտնվել Անրրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Վերջինիս հետ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Կարեն Մարությանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Անրրի Սեդոյանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Վերջիններս կալանաավորված են: ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է, որ Անրի Սեդոյանը քրեկատարողական հիմնարկում կմահանա, ինչպես եղավ Հաց բերողի դեպքում: Ինչևէ, ահազանգում է փաստաբանը:

Քնար Մանուկյան




Լրահոս