ԱՄՆ-ն կոչ է արել Աֆղանստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ Քաբուլի օդանավակայանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հնարավոր վտանգը հաշվի առնելով ինքնուրույն չգնալ Քաբուլի օդանավակայան, եթե համապատասխան հրահանգ չեն ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Հաշվի առնելով Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ անվտանգության հնարավոր սպառնալիքները, մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել օդանավակայան մեկնելուց և չլինել դրա մուտքի մոտ, քանի դեռ չեք ստացել համապատասխան անհատական կարգադրություն ԱՄՆ իշխանությունների կողմից»,- ասվում է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Դեսպանատանից նաև հորդորել են ԱՄՆ քաղաքացիներին շատ զգույշ լինել ամբոխի մեջ գտնվելու ժամանակ ու կատարել տեղի իշխանությունների հրահանգները:




Լրահոս