Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Այս մասին Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։
Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է ՃՈ հայտարարության մեջ։