![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/image_750x_612211ec17414.jpg)
Օգոստոսի 22-ին Քաբուլի օդանավակայանը 48 ժամով կփակվի, այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ հերթ են կանգնած, որպեսզի կարողանան լքել Աֆղանստանը։
Այս մասին հայտնում է Khaama Press-ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Ըստ հաղորդման, օդանավակայանը կփակվի, որպեսզի իրականացվի տարհանումը նրանց, ովքեր արդեն գտնվում են օդանավակայանի տարածքում։