Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հրաժարվել է թուրքական ինքնաթիռ նստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Սաուդիան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը ու որոշել դատարկ վերադառնալ Թուրքիա։ Միայն միջնորդների աջակցությամբ է հնարավոր եղել համոզել օդաչուներին՝ իրականացնել թռիչքը։

Ինքնաթիռը օդ է բարձրացել, բայց սրահի պատասխանատուն հրաժարվել է արքայադուստր Ահմադին հյուրասիրել ու անգամ սրահ չի մտել։ Հյուրասիրությունը ինքնաթիռի տեխնիկական աշխատակիցն է կատարել։

Լոնդոն հասնելուն պես սաուդյան արքայադուստրը բողոք է ներկայացրել թուրքական ինքնաթիռ վարձած ընկերության դեմ ու պահանջել վերադարձնել իր վճարած վարձակալության գումարը։ Նա սպառնացել է, որ եթե վճարված գումարը իրեն չվերադարձնեն, ապա պատժամիջոցներ կկիրառի ինքնաթիռը վարձակալության տված թուրքական ընկերության դեմ։

Թուրքական ընկերությունը հրաժարվել է վերադարձնել վճարված գումարը, իսկ Սաուդիան Արաբիան դրանից հետո հրաժարվել է այդ ընկերության հետ համագործակցությունից։




Լրահոս