Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է բուժհաստատության ղեկավարությունը:
Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա միացված էր արհեստական շնչառական ապարատին։
«Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել են հիվանդանոցից: