Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և ՇՊՀ-ում շչակներ կգործարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում, իսկ սեպտեմբերի 16-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանում իրականացվելու են ազդարարման և տարահանման միջոցառումներ:

Փորձարկվելու են էլեկտրաշչակները: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ու խնդրում է չանհանգստանալ։




Լրահոս