Առողջապահության նախարարությունը պարտվել է Աժ նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադի»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատի է տվել առողջապահության նախարարությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 18-ին նախկին պատգամավորին պատկանող կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որոշումը անվավեր ճանաչել: Ըստ ամենայնի՝ նախարարությունը ստուգումներ
է իրականացրել եւ տուգանել է ԲԿ-ին, որն էլ նախկին պատգամավորը բողոքարկում է դատարանում:

Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը եւս «պատերազմ » է սկսել «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ:
Տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում եւ խախտումներ է հայտնաբերել, որից հետո ԲԿ-ի նկատմամբ պատժիչ գործողությունների է գնացել: Որոշման հետ չի հաշտվել բժշկական կենտրոնը եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի 2021 թվականի փետրվարի 26-ի կարգադրագիրն անվավեր ճանաչել:
Այսպիսով, դատարանում հայտնել էր, որ Նախարարությունը 2021 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հրավիրել է նիստ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Նիստից հետո ՀՀ առողջապահության նախարարը (այսուհետ նաև՝ Նախարար), հիմք ընդունելով Հանձնաժողովի եզրակացությունը և հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) գրությունն այն մասին, որ Ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իբր իրականացվում են վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, 04.05.2021 թվականի թիվ 1607-Ա հրամանով կասեցրել է Ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

Սակայն նախարարություն էլ հակառակն էր պնդել: Արդյունքում, դատարանը որոշել է «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը:

Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում:

Քնար Մանուկյան




Լրահոս