Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով վաղը մեկնելու է Ադրբեջան:
Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ղարիբաշվիլին կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Սպասվում է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ: