![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/4523853640_956686.thumb_.jpg)
Համացանցում հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Թբիլիսիի բնակարաններից մեկում բերման ենթարկելու տեսանյութը, գրում է rbc.ru-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով տղամարդը ձեռնաշղթաներ հագցնում քաղաքական գործչին: Երկուսն էլ կանգնած են սեղանի կողքին, որի վրա, ուտելիքից բացի, երկու շիշ օղի կա:
Սենյակում կա քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդ ևս: Մինչ Սաակաշվիլիին դուրս կբերեն սենյակից, նրան թույլատրվում է ավարտել սեղանի վրա դրված բաժակից խմելը: Հետո ձայնագրությունն ընդհատվում է:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել և ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին: