«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, իշխանությունները առավել քան մտահոգված են Իջեւանում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններով:
Իշխանության թեկնածուն, բանն այն է, որ չափազանց անդեմ մեկն է, ու հույս չունեն, որ նա առանց վարչական ռեսուրսի կիրառման մի բանի կհասնի: Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ առանձնապես հայտնի մեկը չէ: Չնայած այդ պարագայում անգամ իշխանականները մտահոգված են, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ էլ հնարավոր է, որ արդյունքի չհասնեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում