ԷԼԻ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ԼՂՀ պաշտպանական բանակը տեղեկացրեց, որ կրկին զինվոր է մահացել, այս անգամ Հորադիզի զորամասերից մեկում: ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն տարածեց, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 12:40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է  գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ այս անգամ եւս զինվորին սպանել են ինչ-որ վիճաբանությունից հետո: Մեր աղբյուրների հավաստմամբ` զինվորի եւ իր զինակից ընկերների միջեւ դիրքերում վիճաբանություն է ծագել, արդյունքում զինծառայող է մահացել:




Լրահոս