Բժիշկ-մասնագետների զորակոչ հայտարարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարվեց: ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ծառայության ժամկետը կլինի երկու տարի, իսկպահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Միեւնույն ժամանակ պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

Ն.Հ.




Լրահոս