Վարդենիսի համայնքապետարանի բակում տեղի ունեցավ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ համայնքապետարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնք թույլ չէին տալիս ավագանու անդամներին, այդ թվում՝ ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանին, որն ընտրվել է որպես համայնքապետ, մուտք գործել աշխատանքի վայր: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանները հրահանգ են ստացել ամեն գնով արգելել ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում