ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը շարքից հանել է ուկրաինական 118 ռազմական օբյեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա։ Դա տեղի է ունեցել նախօրեին, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

«Հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում՝ 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի Զինված ուժերի 13 կառավարման կետ եւ կապի հանգույց, 14 «Ս-300» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 36 ռադիոլոկացիոն կայան»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս