Ռուսաստանը փակել է օդային տարածքը Ռումինիայի համար, հետևում է Ռոսավիացիայի հաղորդագրությունից: ՌԴ ավիիշխանության նման քայլը ձեռնարկվել է Ռումինիայի կողմից ռուսական ինքնաթիռների համար երկինքը փակելու կապակցությամբ։
«Ռումինիայի ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումների կապակցությամբ որոշում է ընդունվել սահմանափակումներ մտցնել Ռումինիայի Հանրապետության ավիափոխադրողների և/կամ դրանում գրանցված՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող կետեր կանոնավոր թռիչքների կատարման համար, ներառյալ ՌԴ օդային տարածքով տարանցիկ թռիչքները», – ասված է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ:
Ռումինիայից Ռուսաստան թռիչքները կարող են իրականացվել միայն Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի հատուկ որոշմամբ։