Գյումրիում քաղաքացին մնացել է հողաշերտի փլվածքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 15։10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Շիրակացի փողոցում՝ փոսի մեջ (մոտ 4 մ) կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Գ․ Ս․-ն (ծնված 1975 թ.) արգելափակվել է հողաշերտի մեջ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։




Լրահոս