ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ գլխավոր դատախազության թիմերի պայքարում հաթող է ճանաչվել դատախազությունը: Բայց ուշագրավն այն է, որ Երեւանի մի շարք դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին` առանց տարիքային սահմանափակման, ստիպողաբար տարել էին մարզադաշտ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու են դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին ստիպողաբար «հրավիրել» այդ խաղին, ԿԳՆ լրատվության ծառայությունից նշեցին, թե նման բան լինել չի կարող: Մինչդեռ ուսուցիչները վստահեցնում էին, որ մարզադաշտում են:




Լրահոս