Բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր կհավաքվեն ՊՆ-ում. խորհրդակցություն կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր երեկոյան ՀՀ Պաշտպանության նախարության բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցության են մասնակցելու: Բանն այն է, որ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները եղել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում եւ խորհրդակցությունը նաեւ նպատակ ունի ամփոփել արդյունքները:

Սպասվում է, որ խորհրդակցությանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր 01:30-ի սահմաններում, զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:




Լրահոս