Փաշինյանը նոր հարկադիր կատարող է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանն նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն ազատվել է հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մնացականյանը ՀԿԱԾ-ում ավելի քան 10-ը տարվա աշխատանքային փորձ ունի: 2018-ի իշխանափոխությունից հետո արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում է աշխատել, ապա նաև պաշտպանության նախարարության Ներքին քննությունների վարչության պետի տեղակալ եղել: 2022-ից մինչև այս պահը զբաղեցրել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի պաշտոնը:

Ս.Վ.




Լրահոս