«Փյունիկ»-ը կոլումբիացի պաշտպան ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականի ամառվանից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, թիմի նորեկը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում:

2020/21 մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ միասին դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում Խուանն անցկացրել է 17 խաղ ներքին առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ:

Թիմի նորեկը արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում:




Լրահոս