ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ վտանգավոր հայտարարություն էր. պատգամավորը՝ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի ուղղությամբ»։

ՀՀ ՊՆ-ն երեկ հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նկատում է՝ Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվական ֆոն է ստեղծում.

«Սա մի քիչ ավելի լայն մասշտաբի է, որովհետև Իրանի մասին ևս նշվում է: Մենք հերքել ենք, իրանական կողմն էլ է հերքել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, նման բան չկա, բայց իրականում հայտարարությունը շատ վտանգավոր է, եթե նախկինում Ադրբեջանը միայն սահմանային լարումների մասին էր հայտարարում կամ կրակոցների, հիմա արդեն իբրև հարձակման մասին է հայտարարում»,-ասում է պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս