ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: Սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է սպասել մեկ օր, մինչեւ Փարիզի քաղաքապետը վերադառնա Ֆրանսիա, նոր հայտարարել այդ մասին: Այլ տեղեկությունների համաձայն` Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին կհայտարարվի երկուշաբթի: Թե ինչն է ստիպել «դրայվոտ» քաղաքապետին նման որոշում կայացնել, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել: Երկու վարկած կար. մեկ, որ Կարապետյանը խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ իր գործունեությամբ միայն դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում` աշխատելով Սարգսյանի դեմ: Երկրորդ` պարզապես ռուսական «ընկերները» նրան հրավիրել են Մոսկվա: Պարզեցինք նաեւ, որ Ս. Սարգսյանն առանձնապես դեմ չի եղել Կարապետյանի հրաժարականին: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել նաեւ քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Վերջինս հերքեց. «Ո՛չ, նման բան չկա»: Բայց մեր աղբյուրները վստահեցնում են՝ Կարապետյանն առաջիկայում Մոսկվայում բարձր պաշտոն կստանա եւ կհեռանա Երեւանից:




Լրահոս