ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության մի քանի պատգամավորներ՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, շտապել են սոցիալական ցանցի իրենց էջերում ցույց տալ, թե աշխատում են, հանդիպում բնակիչներին, բայց իրականում բեմադրություն են կազմակերպում:
Ներկայացված լուսանկարները, օրինսկ Ալխաս Ղազարյանը ներկայացնում է իբրև այց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնք, հանդիպում բնակիչների հետ:
Նկատենք, որ Կուտականը սահմանամերձ, աղքատ գյուղ է, որտեղ վերանորոգված գեթե ոչինչ չկա և հարց է, թե պատգամավորները որտեղ են շքեղ պայմաններ գտել Կուտականին մոտ և տաքուկ հանդիպում կազմակերպել:
ArmLur.am-ը պարզեց, որ ներկայացված
լուսանկարները Վարդենիս քաղաք չհասած «Միլկա» ռեստորանում են արվել, որտեղ ՔՊ-ականները տաքուկ նստած ժողով են անում և տպավորություն ստեղծում, թե հանդիպում են բնակիչների հետ կամ աշխատում են։
Հիշեցնենք, որ Վարդենիսում իսկապես ցուրտ է և ՔՊ-ականները վախեցել են մրսել:
Նաիրա Հովհաննիսյան
Վարդենիս