ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք չէ սեփական անգործության հարցում Հայաստանին մեղադրել. Արուսյակ Ջուլհակյանը՝ ՌԴ-ի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ ակնկալում է, որ այս դիտորդական առաքելությունը կնպաստի, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունանա:

Մեզ հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաև ռուսական կողմի կոշտ հայտարարություններին՝ ԵՄ դիտորդական առաքելության մասով՝ նկատելով, որ Ռուսաստանը մինչ այս կա՛մ չի արձագանքել ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, կա՛մ էլ ոչ բավարար արձագանք է տվել.

«Պետք չէ սեփական անգործության հարցում Հայաստանին մեղադրել: Ռուսաստանին այս տարածաշրջանից չի կարող դուրս մղել որևէ մեկը՝բացի Ռուսաստանից, եթե կա երկիր, որը կարող է դուրս մղել նրան այս տարածքից, դա միայն Ռուսաստանն ՝ ի գործողություններով կամ անգործությամբ»,-ասում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս