Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, որպեսզի նա ներկայանա նախաքննական մարմին եւ որպես վկա հարցաքննվիի:
Ավելին, Հակակոռուպցիոն կոմիտեում այնպիսի փաստեր կան Արսեն Թորոսյանի դեմ, որ դիմում կներկայացվի Գլխավոր դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու եւ անձեռմխելիությունից զրկելու համար։
Իսկ հիմա նախաքննական մարմինը պատրաստում է նրան ծանուցում ուղարկելու գործընթացը։
Ք.Մ.