ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը քիչ հետո խմբակցության նիստ է անելու ԱԺ-ում:
Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվելու է Գլխավոր դատախազի կողմից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի հետ կապված հարցերը:
Բանն այն է, որ տեսակետ է առկա խմբակցությունում, թե պետք է բոյկոտել վաղվա նիստը, մյուս մասն էլ ասում է, թե պետք է ներկա գտնվել նիստին: Վերջնական որոշումը կկայացվի այսօր:
Հիշեցնենք, որ վաղը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա խորհրդարան: Այս անգամ պատճառը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն է: Մասնավորապես, դատախազը գալիս է խորհրդարան Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի
նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:
Քրիստինա Մուշեղյան