Ինչ սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Երևանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդել։

Մինչ այդ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Անգամ նշվել էր, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։

Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր դարձյալ Վաշինգտոնում։

Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր, որ «կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ», բայց հանդիպման ամսաթիվը կհաղորդվի լրացուցիչ։

Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր անցած դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից։

Ն. Հ.




Լրահոս