Վաղը Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` մայիսի 14-ին` ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում:

Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։

Ժամը 10:15-ին եկեղեցու արևելյան մուտքից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի:

Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ:

Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ը։




Լրահոս