Մայիսի 14-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
մայիսի 17-ին՝ 11։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում (հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն։
Համագործակցության նպատակն է ջանքերը մեկտեղեով հնարավորություն ստեղծել ավելի արդյունավետ կերպով ապահովելու գնորդների իրավական պաշտապանությունը, մինիմիզացնել բոլոր այն ռիսկերը, որոնց կարող են բախվել գնորդները։

***

Մայիսի 17-ին, ժամը 14:00-16:00, Օպերա Սյութ հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա «Համախմբումը, որպես հայկական օրակարգ» թեմայով պանելային քննարկումը:

Սիրով հրավիրում ենք Ձեր լրատվամիջոցի լրագրողներին քննարկումը լուսաբանելու, բանախոսներին հարցեր ուղղելու համար:
***
Մայիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա բանավեճ` «Դատավորների հաճախակի փոփոխությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության գլխավոր պատճառ» թեմայով։
Բանախոսներ՝
  • Հայկ Սանոյան` ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական վարչության պետ
  • Լիլիթ Շաբոյան՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ
  • Մարիամ Անտոնյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող
  • Հայկ Հարությունյան՝ փաստաբան
     Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում:




Լրահոս