ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան դիտարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պատրաստակամության հայտարարությունը որպես անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովում իր դիրքորոշման հաստատում։

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախ՝ պետական կառույցի, այսպես ասած, քաղաքական տեսլականի մասին նման հայտարարությունները դեռևս Հայաստանի և նրա ժողովրդի արտոնությունն են, երկրորդ՝ ես ձեր հարցը ընդունում եմ միայն այն առումով, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում. Իսկապես կարևոր է այս թեմայի շուրջ ունենալ պետության, մասնավորապես Հայաստանի հստակ դիրքորոշումը, որովհետև սա միայն թեմա չէ, սա պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևող հակամարտություն է։Եվ, իհարկե, առաջ շարժվելու համար, այդ թվում՝ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ստորագրվել են, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցում»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Փաշինյանի հայտարարությունների մասին Մոսկվայի գնահատականի հարցին։

Այս առումով, ընդհանուր առմամբ, ըստ Զախարովայի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՌԴ-ն համարում է հաստատում 2022-ին Պրահայում արտահայտած դիրքորոշմանը:




Լրահոս