ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովում  տեղի է ունեցել մի խումբ հանրապետական պատգամավորների (Գալուստ Սահակյան, Հովհաննես Սահակյան եւ այլք) հեղինակած «Ոչ պետական պահպանության մասին» օրենքի նախագծի քննարկումը, ինչի մասին տեղեկացրել էինք դեռ այս տարվա փետրվարին:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է թիկնազորերում ներգրավված անձանց թվաքանակի սահմանափակում: Ինչպես նշեց օրենքի համահեղինակ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, այս պահին քննարկվում է եւ ամենայն հավանականությամբ, կընդունվի թիկնազորերի կրճատման տարբերակը: Այսինքն` ըստ օրենքի նախագծի` թիկնազորերի եւ ընդհանրապես պաշտոնատար անձանց պաշտպանության եւ պահպանության գործընթացին, պետական պահպանության վարչությունից բացի, կարող են ներգրավվել նաեւ թիկնազորային ծառայություններ մատուցող մասնավոր լիզենզավորված կազմակերպությունները: Թիկնազորի անդամներն այսուհետ զենք եւ որոշակի միջոցներ կրելու  իրավունք կունենան հատուկ դասընթացների մասնակցելուց հետո միայն: Առհասարակ, զենք կրելու իրավունք, զենքի տեսակներ, քանակ, հատուկ միջոցներ` բոլորը կարգավորվելու են նշված օրենքով:
Եւ քանի որ «Թիկնազորային գործունեության մասին» օրենքի նախագիծը բազմիցս ներկայացրել է ՀՅԴ-ն, Հ.Սահակյանը տեղեկացրեց, որ ըստ քաղաքական  պայմանավորվածության` օրինագծին կմիանա նաեւ ՀՅԴ-ն:




Լրահոս