Երեկոյան ժամերին տեղումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունիսի  17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 16-21-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 17-ի և 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.80C (1966 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.50C




Լրահոս