ArmLur.am-ը քաղաքացիներից կրկին ահազանգեր է ստանում, որ այսօրվա դրությամբ տարբեր բենզալցակայաններում բենզինի գինը նորից բարձրացել է 10-20 դրամով: Մենք փորձեցինք զանգահարել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պարզելու, թե ինչու՞ է բենզինի գինը ավելանում, և ինչու՞ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի չի վերահսկում բենզինի շուկան: ArmLur․am-ին պատասխանեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը և հրաժարվեց որևէ մենկնաբանություն տալ, ասելով՝ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովում այս հարցին անդրադարձել է»:
Հիշեցնենք, որ օրերս, երբ խորհրդարանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություններ էին, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ եթե ցանկանում եք գնալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, պետք է վերահսկեք այդ շուկան: Սակայն այժմ որևէ կերպ չեն արձագանքում, երբ բենզինի գինը անընդհատ բարձրանում է և որևէ կերպ չի վերահսկվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի կողմից:
Փաստացի, օրեր ԱԺ-ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի գործունեության մասին խոսող պատգամավորներն այսօր աչք են փակում բենզինի թանկացումների վրա և որևէ արձագանք չկա: ՔՊ-ական պատգմավորները կարծես չեն էլ ուզում անհանգստացել Գևորգյանին, պարզելու թե ինչ է կատարվում բենզինի շուկայում:
Մաշա Մելքոնյան