Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Հայաստանի սոմելյեների և փորձագետների ասոցիացիան հրավիրում են լուսաբանելու «Սոմելիեների մրցույթ 2023»-ը, որը տեղի կունենա հունիսի 27-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենքք․ Երևան)՝ ժամը 16։00-17։00-ին։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․
· ընտրական փուլ՝ հունիսի 26-ին մասնակիցները ժյուրիին են ներկայացնելու իրենց հմտություններն ու պայքարելու եզրափակիչ փուլ անցնելու համար
· եզրափակիչ փուլ՝ հունիսի 27-ին ժյուրիին ընտրելու է հաղթողին։
Հաղթողին հայտարարելու հանդիսավոր փուլը տեղի կունենա ժամը 17։00-ին։
Հայաստանում գինեգործության ակտիվ զարգացմանը զուգահեռ առաջանում է գինու որակյալ մասնագետների մեծ պահանջարկ, այդ թվում՝ սոմելիեների։ Մրցույթը նպատակ ունի հանրությանը ներկայացնել սոմելիեի աշխատանքը, հանրահռչակել մասնագիտությունն ու գրավել նոր շրջանակներ, ինչպես նաև՝ խրախուսել արդեն գործող մասնագետներին կատարելագործել իրենց գիտելիքները։
***
Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 12:00-ին «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը և իր փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդես կգան մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի և կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյան դեպքով հարուցված քրեական գործի մանրամասները։