Սաուդյան Արաբիան չի հավակնի ընդունել 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Marca-ն հայտնում է, որ արաբական երկրի կառավարությունը հրաժարվել է այդ մտքից։ Նա վստահ է, որ հնարավոր չէր լինի մրցակցել Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան միացյալ հայտ է պատրաստում Եգիպտոսի և Հունաստանի հետ:
Մունդիալ-2030-ն ընդունող երկրի անունը հայտնի կդառնա 2024 թվականին: